Անոթային վիրաբուժություն
                                         «Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են մակերեսային և խորանիստ երակների բոլոր պաթոլոգիաների ախտորոշում և բուժում՝ միջազգային արդի ուղեցույցներին համապատասխան: Վարիկոզ հիվանդության ցանկացած փուլում և անգամ բարդացած դեպքերում մենք կիրառում ենք մեթոդներ, որոնք չեն ուղեկցվում կտրվածքներով և կատարվում է տեղային անզգայացմամբ:Մեր կենտրոնը յուրահատուկ է նաև խորանիստ երակների սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման առումով: Այսպես, խորանիստ երակների սուր թրոմբոզների դեպքում իրականացնում ենք կաթետերային թրոմբոլիզ, որը հնարավորություն է տալիս 24-48 ժամվա ընթացքում ամբողջությամբ ձերբազատվել այդ վտանգավոր վիճակից: Հետթրոմբային հիվանդության դեպքում, որը հաճախ ուղեկցվում է հաշմանդամությամբ, մենք կատարում ենք խորանիստ երակների բալոնային դիլատացիա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ստենտավորում: Դրանք կատարվում են առանց կտրվածքների և տեղային անզգայացման ազդեցության տակ, պացիենտները մեկ ժամ անց վերադառնում են առօրյա կյանքին:
                                        
                                        
                                                                                            -  Վիրահատություններն իրականացնում է անոթային վիրաբույժ, բ.գ.թ., ԵՊԲՀ դասախոս Արամ Խաչատրյանը:
                                                
-  «Նորմեդ» բժշկական կենտրոնում  լազերային  կոագուլյացիայի մեթոդը ներդրվել է գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար մասնագետ Փիթըր Դրագիչի ղեկավարությամբ:  Հետագա վերապատրաստումները բժիշկ Արամ Խաչատրյանը անցել  է Գերմանիայում:
                                                
-  Խորանիստ երակների առաջին վիրահատությունները իրականացվել են այս ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ՌԴ առաջատար մասնագետ Իգոր Սոնկինի ղեկավարությամբ: Հետագա վերապատրաստումները բժիշկ Արամ Խաչատրյանը անցել  է Սանկտ-Պետերբուրգում: