Դուպլեքս հետազոտություն. ցուցումները

11.08.2022

Անոթային խնդիրների վաղաժամ հայտնաբերման համար դուպլեքս հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ, հետազոտության ցուցումների մասին Aysor.am-ը զրուցել է «Նորմեդ» բժշկական կենտրոնի դուպլեքս հետազոտությունների բժիշկ Գոհար Գալստանի հետ։

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կիրառվող դուպլեքս սքանավորման նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում տեղի ունեցող ամենաչնչին փոփոխությունները: Այս մեթոդի հիմնական առավելությունների շարքին են դասվում դրա բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունն ու կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբի առկայությունը և այլն:

 

Տվյալ հետազոտությունն իր տեսակով բացարձակապես անվտանգ է և անցավ։

 

Հետազոտության տևողությունը 15-30 րոպե է, իսկ պատասխանը տրամադրվում է հետազոտությունից անմիջապես հետո։

 

Հետազոտությունն անցավ է, չունի տարիքային, սեռային սահմանափակում,ցուցված է նաև հղիության ընթացքում։

Դուպլեքս հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել անոթների պատերի, լուսանցքի վիճակը, չափել տրամագիծը, ստուգել արյան հոսքի արագությունը, աթերոսկլերոտիկ վահանիկների առկայությունը, գնահատել նաև երակներում փականային անբավարարությունը, դեֆորմացիաները։

 

Դուպլեքս հետազոտությամբ հնարավոր է գնահատել պարանոցային անոթների, ստորին, վերին վերջույթների, որովայնի խոռոչների անոթների վիճակը։

 

Պարանոցի անոթների «էքստրակրանիալ» դուպլեքս հետազոտության ցուցումներն են`

 

-գլխացավ,

 

-աղմուկ ականջներում,

 

-գլխապտույտ,

 

-գիտակցության խանգարումներ,

 

-վերջույթների միակողմանի թմրածության զգացումներ,

 

-խոսքի խանգարումներ,

 

-արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ,

 

-պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր,

 

-անոթային վիրահատություններ,

 

-պրոֆիլակտիկ նպատակով:

 

Վերին և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

 

-վերջույթների այտուցներ, Վերջույթների ասիմետրիա.

-ոտքի վրա առաջացած երակների ուղղությամբ կարմրածությունը,

-մկանային ցավեր սրունքներում,

-ոտքի վրա երևացող լայնացած երակներ,

-երակի պրոյեկցիայով մաշկի ինֆիլտրացիա և գունափոխություն.

-քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր,

-շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանը գնահատելու համար,

-անոթային վիրահատություններից հետո:

 

Որովայնի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

-զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում,

-ծխող, 55 տարեկանից բարձր տղամարդիկ,

-որովայնում անհայտ ծագման ցավերի առկայություն,

-անցողիկ կաղության առաջացում,

 

Մեթոդի հիմնական առավելությունը հիվանդությունների վաղ ախտորոշումն է` նախքան կլինիկական ախտանիշների ի հայտ գալը:

• Մեթոդի կիրառմամբ հնարավոր է ախտորոշել ո՛չ միայն օրգանական, այլ նաև ֆունկցիոնալ խանգարումները:

• Հետազոտության ընթացքն անցավ է‚ անվտանգ է և ոչ ինվազիվ։

• Գործընթացը տեղի է ունենում արագ:

• Մատչելի է:

• Ունի բարձր զգայունություն, սպեցիֆիկություն և առավելագույն տեղեկատվական է։

 

Ինչպե՞ս նախապատրաստվել

 

Բացի որովայնի անոթներից, մնացած հատվածների հետազոտությունը հատուկ պատրաստություն չի պահանջում։ Որովայնի անոթների դեպքում հետազոտությունից երեք օր առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ փքվածություն առաջացնող սնունդից‚ հետազոտության նախորդ օրը չսնվել երեկոյան ժամերին‚ հետազոտության օրը ներկայանալ քաղցած վիճակում։

Հակացուցումներ չկան։ Այս հետազոտության բարձր տեղեկատվությունը‚ սպեցիֆիկությունը և զգայունությունը շատ կարևոր են ճիշտ բուժում ստանալու համար։