«Նորմեդ» բժշկական կենտրոնի մասնագետները բուժման համար օգտագործում են էնդոկրին հիվանդությունների ախտորոշման ամենաառաջատար տեխնոլոգիաներ:
Մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը կօգնեն անցկացնել էնդոկրին հիվանդությունների պրոֆիլակտիկա, հորմոնալ և մետաբոլիկ կարգավիճակի կորեկցիա, բացատրել առաջացած փոփոխությունների պատճառները և անցկացնել համալիր բուժում: Ներզատաբանական կաբինետում իրականացվում են հետևյալ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը.
- I և II շաքարային դիաբետի ու դրանց բարդությունների բուժում, կանխարգելում և հսկողություն: Ածխաջրատային փոխանակության այլ խանգարումներ,
- Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժում և կանխարգելում,
- Հարվահանագեղձի հիվանդությունների բուժում և կանխարգելում,
- Հիպոթալամո-հիպոֆիզար շրջանի ախտահարում,
- Մակերիկամի հիվանդությունների բուժում և հսկողություն,
- Դաշտանային ցիկլի խանգարումներ, դրանց էնդոկրին պատճառների շտկում (ամենորեա, օվուլիացիոն դիսֆունկցիա և այլն),
- Չբերության էնդոկրին շտկում,
- Հիրսուտիզմ,
- Մաստոպաթիաների բուժում, հնարավոր կանխարգելում,
- Գինեկոմաստիա,
- Էրեկտիլ դիսֆունկցիայի էնդոկրին պատճառների շտկում,
- Պատանեկան դիսպիտուիտարիզմ/հիպոթալամիկ սինդրոմ,
- Ճարպակալում, լիպիդային փոխանակության խանգարումներ,
- Մետաբոլիկ սինդրոմ, ինսուլինառեզիստենտականություն,
- Օստեոպորալ, միներալային փոխանակության խանգարումներ,
- Վիտամին D-ի անբավարարություն և դեֆիցիտի շտկում: