ՈւԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏ

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժինը հագեցած է էքսպերտ դասի ժամանակակից սարքավորումներով:

Ռադիոլոգիայի բաժինը ներառում է՝

  • Ուլտրաձայնային ախորոշման սենյակ,
  • Դենսիտոմետրիկ հետազոտությունների սենյակ:

Ռադիոլոգիայի բաժնում աշխատում են բարձր որակավորում ունեցող և արտասահմանում բազմիցս վերապատրաստված մասնագետներ:

Ուլտրաձայնային ախտորոշման սենյակները հագեցած են Samsung-Medison ընկերության փորձագիտական դասի ժամանակակից թվային, գունային բազմաֆունկցիոնալ Accuvix V20 prestige, Accuvix XG և էկո – 7 ուլտրաձայնային սարքերով, որոնք ունեն պատկերի բարձրորակի, առաջավոր տեխնոլոգիական և ախտորոշիչ հնարավորություններ բժշկության ցանկացած բնագավառում օգտագործելու համար:

  1. 3D/4D սքանավորում
  2. Տարբեր օրգանների և համակարգերի դոպլեր քարտեզագրում, այդ թվում նաև զարկերակային և երակային համակարգերի դուպլեքս սքանավորում,
  3. Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության հետազոտում,
  4. Վահանաձև գեղձի ՈՒՁՀ,
  5. Կրծքագղձի ՈՒՁՀ,
  6. Շագանակագեղձի և փոշտի օրգանների ՈՒՁՀ,
  7. Ավշային համակարգի և ենթամաշկային գոյացությունների ՈՒՁՀ,
  8. Էխոսրտագրություն,
  9. Էլաստոգրաֆիա:

Էլաստոգրաֆիան նոր ուղղություն է ուլտրաձայնային ախտորոշման մեջ, կատարվում է փափուկ հյուսվածքների վիզուալիզացիա՝պայմանավորված հյուսվածքների առաձգականության տարբեր առանձնահատկություններով:

Իր էությամբ մեթոդը շատ նման է ուլտրաձայնայինին, սակայն, այս մեթոդի օգնությամբ կարելի է ավելի հստակ տարբերել չարորակ ուռուցքներն ու այլ գոյացությունները:

Բաժնի պլանների մեջ մտնում է՝

  • Հեռուստաբժշկության օգտագործումը,
  • ՈՒՁ նոր մեթոդների ներդրումը` պտղի էխոսրտագրություն, աղեստամոքսային տրակտի և թոքերի ՈՒՁՀ:

Մեր աշխատանքը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝

  • Առավելագույն տեղեկացվածություն հիվանդին՝այս կամ այն հետազոտության անհրաժեշտության մասին,
  • հիվանդների համար ստեղծել առավելագույն հարմարավետություն,
  • հետազոտության նոր մեթոդների ներդրում,
  • համապատասխանություն հետազոտության ուղեցույցներին,
  • տարեցտարի հետազոտվող հիվանդների թվի աճ: