ԱՐԱՄ ՄԻԽԱՅԻԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անոթային և ներանոթային վիրաբույժ, բ.գ.թ., ԵՊԲՀ դասախոս

«Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են մակերեսային և խորանիստ երակների բոլոր պաթոլոգիաների ախտորոշում և բուժում՝ միջազգային արդի ուղեցույցներին համապատասխան: Վարիկոզ հիվանդության ցանկացած փուլում և անգամ բարդացած դեպքերում մենք կիրառում ենք մեթոդներ, որոնք չեն ուղեկցվում կտրվածքներով և կատարվում է տեղային անզգայացմամբ:

Կրթություն

1998-2004 ԵՊԲՀ բուժական ֆակուլտետ, գերազանցությամբ (Մ.Հերացու անվան կրթաթոշակառու)
2004-06 Սարատովի ՊԲՀ կլինիկական օրդինատուրա “Ընդհանուր վիրաբուժություն” մասնագիտությամբ
2006-09 նույն ԲՈՒՀի ասպիրանտուրա, “Անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ”

Մասնագիտական գործունեություն


2009 դեկտեմբերին թեկնածուական թեզի պաշտպանություն Մոսկվայի Սեչենովի անվան ԲՀ գիտ.խորհրդում
2010-18 Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, անոթային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ
2011 առ այսօր ԵՊԲՀ անոթային վիրաբուժության ամբիոնի դասախոս
2013-2022 Արթմեդ ԲՎԿ կոնսուլտանտ անոթաբանության գծով
2016-22 Մոր և մանկան Մարգարյանի անվան ԳՀԻ կոնսուլտանտ անոթաբանության գծով
2017 առ այսօր Նորմեդ ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար

Վերապատրաստումներ

2017 և 2018թթ. վերապատրաստումներ. Jena (Գերմանիա) և Vien (Ավստրիա), լազերային վիրաբուժության գծով
2019 և 2020թթ. վերապատրաստումներ. Սանկտ-Պետերբուրգ, խորանիստ երակային համակարգի վրա միջամտությունների գծով
2011 թվականից ռեգուլյար մասնակցություն և ելույթներ ESVS, UIP, ECoP (Եվրոպայի և աշխարհի անոթաբանների) ամենամյա
գիտաժողովներում


Հայաստանի և ՌԴ անոթային վիրաբույժների ասոցիացիայի, Եվրոպայի ֆլեբոլոգների կոլեգիայի, Ֆլեբոլոգների միջազգային միության անդամ
2 գյուտի, մեթոդական ձեռնարկի և 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ