ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատություններ՝ նորագույն լազերային և օզոնային մեթոդներով:

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատություններ՝ նորագույն լազերային և օզոնային մեթոդներով: Վիրահատությունները իրականացնում է  ՀՀ առողջապահության նախարարության  նյարդավիրաբուժության գծով խորհրդատու, նյարդավիրաբույժ Վիգեն Անանյանը, ով անցել է մասնագիտացված վերապատրաստում եվրոպական մի շարք երկրներում գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար վիրաբույժ  Դր. Գրեգոր Կիենբախերի ղեկավարությամբ: Միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատությունների օզոնային մեթոդի կիրառումը ներդրվել է Իտալիայի Նեապոլ քաղաքի Անտոնիո Կարդարելլի հիվանդանոցի լավագույն իտալացի մասնագետների փորձի փոխանակման արդյունքում:

Վիրահատությունները իրականացվում են ամբուլատոր կարգով, հետվիրահատական անկողնային ռեժիմը 🛌 կազմում է ընդամենը 2-3 ժամ: Մեկ վիրահատության ընթացքում հնարավոր է վիրահատել մինչև 4 սկավառակի ճողվածք: «Նորմեդ» բժշկական կենտրոնը արդեն իսկ իրականացրել է 500-ից ավելի վիրահատություններ վերոնշյալ մեթոդներով: