ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ ԱԿԱՆՋԱԲԱՆԻ ԿԱԲԻՆԵՏ

Գերմանական, դանիական, ֆիննական, ճապոնական առաջատար ֆիրմաների բժշկական սարքավորումների և պրոֆեսիոնալ բուժանձնակազմի շնորհիվ «Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են`

«Նորմեդ» բժշկական կենտրոնի ՔԿԱ կաբինետը հագեցած է համաշխարհային առաջատար ապրանքանիշերի ժամանակակից բժշկական տեխնիկայով, որն անհրաժեշտ է քիթ- կոկորդ- ականջ հետազոտության, հիվանդությունների ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար: ՔԿԱ բոլոր տեսակի հիվանդությունները հետազոտվում և բուժվում են «Նորմեդ» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժշիկների կողմից:

Գերմանական, դանիական, ֆիննական, ճապոնական առաջատար ֆիրմաների բժշկական սարքավորումների և պրոֆեսիոնալ բուժանձնակազմի շնորհիվ «Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են`

  • ՔԿԱ օրգանների զննում և հետազոտություն,
  • ՔԿԱ օրգանների ախտորոշում
  • ՔԿԱ օրգանների բուժում, այդ թվում կրիոթերապիա, լազերոթերապիա, լազերային վիրաբուժություն:

Տեխնիկական հագեցվածության տեսանկյունից կարևոր ենք համարում նշել կաբինետներում տեղակայված բազմաֆունկցիոնալ Monarch NET-3000 կոմբայնը, որի աշխատանքի էֆեկտիվությունը բնորոշվում է պացիենտների հարմարավետ և բարձրակարգ սպասարկմամբ: Այս կոմբայնը համալրված է էնդոսկոպերի համար անհրաժեշտ լույսի աղբյուրներով, ունի հեղուկների տաքացման սարքավորումներ, իսկ տեղադրված միկրոսկոպը թույլ է տալիս կատարել ՔԿԱ օրգանների խոշորացված ստուգում:

Մյուս սարքավորումը, որը թույլ է տալիս արագ և անցավ հետազոտություն իրականացնել Սինուսսկան- 201 սարքավորումն է: Այն կարելի է կիրառել հղի կանանց, կերակրող մայերերի համար, անգամ եթե կարիք կա կրկնել հետազոտությունները, քանի որ դրանք պացիենտի առողջությունը վնասելու լրացուցիչ ռիսկ չեն պարունակում:

NATO irrigator NET-1200 համակարգը  նախատեսված է ծծմբային խցանի և ականջների լվացման, քթի խոռոչի լվացման և

հատուկ ծայրադիրի կիրառմամբ հարքթային խոռոչների լվացման համար:

Լազերոթերապիայի LT- 200 ապարատն է ճառագայթում է դիոդային լազեր 650 նմ ալիքի երկարությամբ:

Ցածր ինտենսիվության լազերը օգտագործվում է ախտահարված հատվածում բջջային փոխանակման ակտիվացման համար: Այն կիրառվում է`

  • Քրոնիկ ռինիտի,
  • Միջին օտիտի,
  • Ականջում աղմուկի,
  • Խլության համալիր բուժման համար:

Թմբկաթաղանթի TM-100 մերսող սարքի միջոցով բուժվում են   եվստախիտը, միջին օտիտը և Մենյերի հիվանդությունը

Նեբուլայզեր NET-1580​ սարքավորումը նախատեսված է վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար, որն իրենից ներկայացնում է կոմպրեսորային ինհալյատոր , որի դեպքում օգտագործվող ջրային կամ սպիրտային լուծույթը օդի ճնշման օգնությամբ բաժանվում է մանր մասնիկների՝ ձևավորելով մանր դիսպերսային միջավայր, որը նպաստում է դեղորայքի խորը ներծծմանը:

Բոլոր տեսակի էնդոսկոպիկ սարքերը ունեն ձայնագրելու հնարավորություն, իսկ պացիենտը էկրանին կարող է տեսնել հետազոտությունները: Ֆիբրոսկոպիկ սարքի փոքր դիամետրը թույլ է տալիս ներթափանցել առավել դժվար հասանելի մասերը, ինչպես նաև կիրառել այն երեխաների հետազոտման պրակտիկայում:

Մյուս կարևոր սարքավորումը Տիմպանոմետրն- AA 222 է, որը թույլ է տալիս իրականացնել տոնալ շեմային աուդիոմետրիա և մի շարք այլ աուդիոլոգիական հետազոտություններ: Բոլոր լսողությունը ստուգող հետազոտությունները կատարվում են հատուկ աղմուկը մեկուսացնող աուդիոլոգիական խցիկում, որն իր տեսակով միակն է Հայաստանի Հանրապետությունում:

ՔԿԱ օրգանների հիվանդությունների արդյունավետ բուժման մեթոդ է համարվում կրիոթերապիան, որի ժամանակ ՔԿԱ օրգանների հյուսվածքները ենթարկվում են հեղուկ ազոտի ազդեցության: Ենթարկվելով բավական ցածր ջերմաստիճանի սառեցման լորձաթաղանթում առաջանում են վերարտադրողականության բնական պրոցեսներ՝ այդպիսով նպաստելով արյան շրջանառությանը, անոթների լայնացմանը և իմունիտետի ակտիվացմանն ու կանոնավոր նյութափոխանակությանը:

Կրիոթերապիայի միջոցով բուժվում  են՝

  • Տոնզիլիտը,
  • Ադենոիդները,
  • Ֆարինգիտը,
  • Սինուսիտը,
  • Պապիլոմաներն ու հեմանգիոմաները,
  • Հաճախակի քթային արյունահոսությունները:

Հարկ է նշել կրիոթերապիայի արդյունավետությունը նշիկների բուժման առումով, որի ժամանակ կրիոթերապիան օգնում է հեռացնել ինֆեկցիոն օջախները, իսկ առողջ  լորձաթաղանթը կրկին վերականգնել: Նույն սկզբունքով բուժվում են նաև մյուս ՔԿԱ հիվանդությունները: Կրիոթերապիայի միջոցով կարելի է հաղթահարել նաև խռմփոցը:

Բոլոր տեսակի բուժական միջոցառումները պահանջում են բժշկական բարձր պրոֆեսիոնալիզմ պրոցեդուրաներն արդյունավետ իրականացնելու համար:  «Նորմեդ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները Ձեզ կօգնեն ազատվել Ձեր առողջական խնդիրներից ցուցաբերելով՝  անհատական վերաբերմունք, հոգատարություն և խնամք: