«Նորմեդ» ԲԿ-ի ստացիոնար բաժանմունքը հագեցած է եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից վիրաբուժական սարքավորումներով (Karl Storz, Reda, Invidia, Mindray):
«Նորմեդ» ԲԿ-ի ստացիոնար բաժանմունքը հագեցած է եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից վիրաբուժական սարքավորումներով (Karl Storz, Reda, Invidia, Mindray): Կենտրոնում վիրահատություններն իրականացվում են արտասահմանում վերապատրաստված բժիշկների կողմից:
Ստացիոնար բաժանմունքը հագեցած է բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալներով, թթվածնային ուղիներով, անձնական զարթուցիչով և անձնական հիգիենայի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել հիվանդի առողջական վիճակն ու մատուցել որակյալ բժշկական օգնություն:
«Նորմեդ» բժշկական կենտրոնում ցանկացած տեսակի վիրահատական ծառայությունից օգտվելու պարագայում պացիենտները անվճար օգտվում են ստացիոնար բաժանմունքի համալիր ծառայություններից, որի մեջ մտնում են բուժանձնակազմի խնամքը, հիվանդանոցային սենյակը, և անձնական հիգիենայի պարագաները:
Մարզերի բնակիչների համար, կացարան չունենալու դեպքում անվճար մեկօրյա մնալու հնարավորություն։
«Նորմեդ» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ մեր բոլոր պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն և հոգատար վերաբերմունք: Մեր բժիշկների գիտելիքների ու հմտության, արտասահմանյան առաջատար բժշկական ֆիրմաների սարքավորումների ու բժշկական տեխնիկայի շնորհիվ կիրառվում են ժամանակակից և նվազագույն ինվազիվ մեթոդներ, որն էլ հնարավորություն է տալիս պացիենտներին արագ ապաքինվել: