«Նորմեդ» ԲԿ-ում ուրոլոգիական ծառայությունների շրջանակներում իրականացվում է ուրոլոգիական խնդիրների բուժում ժամանակակից տեխնոլոգիաներով՝ կիրառելով նորագույն սարքավորումներ և ախտորոշիչ թեսթեր:
Մեր կենտրոնի մասնագիտացված անձնակազմն ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ: Մենք իրականացնում ենք միզասեռական համակարգի հիվանդությունների բազմակողմանի ախտորոշում և բուժում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, այդ թվում.
- Տղամարդու անպտղության բուժում,
- Սեռական թուլություն,
- Սուր և քրոնիկ ուրետրիտների բուժում,
- Սուր և քրոնիկ ցիստիտների բուժում,
- Բալանոպոստիտների բուժում,
- Սուր և քրոնիկ օրխոէպպիդիդիմիտների բուժում,
- Սուր և քրոնիկ պրոստատովեզիկուլիտի բուժում,
- Սուր և քրոնիկ պիելոնեֆրիտի բուժում,
- Միզաքարային հիվանդությունների կոնսերվատիվ բուժում,
- Երիկամային խիթի բուժում,
- Շագանակագեղձի ադենոմայի կոնսերվատիվ բուժում,
- Պրոստատի մատնային մերսում,
- Միզուկի ինստիլյացիա,
- Սերմնալարի բլոկադա (Լորին-Էպշտեյն),
- Միզապարկի կատետերիզացիա,
- Կոնդիլոմաների հեռացում,
- Կանանց երիկամների և միզապարկի բորբոքային հիվանդություններ, անմիզապահություն :
Կարևոր ենք համարում նշել օզոնոթերապիայի դերը ուրոլոգիական հիվանդությունների բուժման առումով: «Նորմեդ» բժշկական կենտրոնը ունի կլինիկական հաջողված և ապացուցված փորձ ուրոլոգիական հիվանդությունների բուժման առումով, որոնց դեպքերում իրականացվել են օզոնային այնպիսի պրոցեդուրաներ, ինչպիսին են օզոնաջրով միզապարկի լվացումը, ռեկտալ ինսուլֆլյացիան: Օզոնային պրոցեդուրաների շնորհիվ կարգավորվում է շագանակագեղձի ֆունկցիան, ակտիվանում է իմունային համակարգը և հնարավոր է դառնում պայքարել խրոնիկ հիվանդությունների, ինֆեկցիաների և վիրուսների դեմ: