КАБИНЕТ ОЗОНОТЕРАПИИ

Медицинский центр “Нормед” является одним из уникальных медицинских учреждений в Республике Армения, который предлагает пациентам проверенный эффективный метод лечения различных проблем со здоровьем с помощью озонотерапии.

Ժամանակակից բժշկության մեջ ավելի ու ավելի մեծ նշանակություն  են ձեռք բերում բուժման ոչ դեղորայքային մեթոդները, ամենից հաճախ՝ բնական ծագմամբ: Դա կապված է այն մարդկանց քանակի աճով, ովքեր ալերգիկ են դեղորայքի նկատմամբ: Բացի այդ, հակաբորբոքային միջոցների բարձր գներով  և օրեցոր նոր բակտերիաների և վիրուսների առաջացմամբ պայմանավորված՝ այժմ արտասահմանյան զարգացած երկրների առաջավոր բժշկական կենտրոններում մեծ կիրառություն ունի օզոնոթերապիան:

«Նորմեդ» բժշկական կենտրոնը ՀՀ-ում այն եզակի բժշկական հաստատություններից է, որը պացիենտներին առաջարկում է առողջական բազմազան խնդիրների  բուժման ապացուցված արդյունավետ մեթոդ ՝ օզոնոթերապիա

Օզոնոթերապիան հիվանդությունների բուժման, կանխարգելման, վերականգնման, մաքրման և երիտասարդացման արդյունավետ մեթոդ է: Օզոնոթերապիան  կատարվում է պացիենտների համար լիակատար հարմար պայմաններում, կողմնակի բարդությունների բացակայությամբ: Բժշկական օզոնի օգտագործումը նվազեցնում է բուժման ժամանակը և արագացնում վերականգնումը, բարձրացնում է բուժման արդյունավետությունը  դեղորայքի հետ համակցման պարագայում, ինչպես նաև այն դեպքերում, երբ կիրառվում է միայն օզոնոթերապիան:

«Նորմեդ» բժշկական կենտրոնի օզոնոթերապիայի կաբինետը համալրված է գերմանական և իտալական բժշկական սարքավորումներով և պարագաներով,որոնց շնորհիվ հնարավոր է լինում առավելագույն օգտակարությամբ պրոցեդուրաներ իրականացնել:

Օզոնոթերապիայի շրջանակներում «Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականցվում են .

  1. Փոքր աուտոհեմոթերապիա,
  2. Մեծ աուտոհեմոթերապիա,
  3. Վագինալ սանացիա,
  4. Ռեկտալ ինսուֆլացիա,
  5. Վերքերի տեղային բուժում օզոնով պարկերի միջոցով,
  6. Օզոնի տեղային ներարկում:

Փոքր և մեծ աուտոհեմոթերապիաները իրականացվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան ավտոմատ հերմետիկ համակարգի միջոցով:

 Օզոնոթերապիայի վերոնշյալ տեսակները լայն կիրառություն ունեն բժշկության տարբեր ոլորտներում, այդ թվում`

Բոլոր այն պացիենտները ովքեր հետազոտություն և բուժում են անցնում «Նորմեդ» բժշկական կենտրոնում, կախված իրենց բուժման առանձնահատկություններից օզոնային պրոցեդուրաները կիրականացվեն անվճար, մասնավորապես՝  փոքր աուտոհեմոթերապիան, վագինալ սանացիան, ռեկտալ ինսուֆլացիան, վերքերի տեղային բուժումը օզոնով, օզոնի տեղային ներարկումը:

Մանրամասների համար կարող եք  դիմել «Նորմեդ» բժշկական կենտրոն:

 

341b

1593076

2002626

db5e9e0dc1a98ef5191b04507d041141

mp_img_32697

341b

1593076

2002626

db5e9e0dc1a98ef5191b04507d041141