ԷՆԴՈՍԿՈՊԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ

Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի կաբինետը հագեցված է ճապոնական արտադրության նորագույն, գերժամանակակից սարքավորումներով (գաստրոսկոպ, հաստ աղիքի հիմնովին հետազոտման համար տարբեր երկարության կոլոնոսկոպներ): Սարքավորումներն իրենց տրամագծով շատ բարակ են, ճկուն, ապահովում են տեսողական դաշտի մեծ անկյուն, տրավմատիկ չեն:

«Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի կաբինետը հագեցված է ճապոնական արտադրության նորագույն, գերժամանակակից սարքավորումներով (գաստրոսկոպ, հաստ աղիքի հիմնովին հետազոտման համար տարբեր երկարության կոլոնոսկոպներ): Սարքավորումներն իրենց տրամագծով շատ բարակ են, ճկուն, ապահովում են տեսողական  դաշտի մեծ անկյուն, տրավմատիկ չեն: Ամբողջ հետազոտությունը տեսագրվում է սկավառակի վրա, որը շատ կարևոր է ապացուցողական բժշկության համար: Ինչպես նաև հիվանդի համար, եթե անհրաժեշտություն լինի մեկ այլ բժշկի մոտ խորհրդատվություն անցնել:Հետազոտությունից հետո տեսագրված տեսահոլովակը ևս մեկ անգամ մանրակրկիտ դիտվում է համակարգչի վրա՝ գունավոր նկարների տեսքով, հանվում են ախտահարված օջախները և ախտորոշման թերթիկի հետ միասին տրվում են հիվանդին:

Բոլոր էնդոսկոպները ախտահանվում են ամենաժամանակակից ախտահանիչ հեղուկներով, որոնք 100%-ով բացառում են ինֆեկցիայի, մասնավորապես, հեպատիտի (A, B, C, D), տուբերկուլյոզի, ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի և այլնի  փոխանցումը մի հիվանդից  մյուս հիվանդին:

Հետազոտման սենյակը պարբերաբար մանրէազերծվում է մանրէասպան լամպով:

Քանի որ կլինիկան ունի գերժամանակակից լաբորատորիա՝ պարբերաբար սարքերի և սենյակի գույքի արտաքին մակերեսից վերցվում են լվացուկներ և հետազոտվում:

Էնդոսկոպիայի կաբինետում բացի ախտորոշումից կատարվում են նաև հետևյալ միջամտությունները.

  • Պոլիպների հեռացում
  • Էրոզիաների այրում,
  • Արյունահոսությունների դադարեցում,
  • Բեզուարների հեռացում,
  • Օտար մարմինների հեռացում,
  • Հետվիրահատական թելերի հեռացում,
  • Խոցերի բուժում լազերի միջոցով (լազերոթերապիա),
  • Կերակրափողի անոթների վարիկոզ լայնացման և արյունահոսության ժամանակ էնդոսկոպիկ եղանակով կատարվում է անոթների կապում, օղակների միջոցով:

Բոլոր հետազոտությունների ժամանակ անհրաժեշտության դեպքում կատարվում է բիոպսիա, ցիտոլոգիական և գիստոլոգիական հետազոտության համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ախտահարված օջախից բիոպսիայի միջոցով  որոշվում է HP-Helicobacter pillori առկայությունը:

Հիվանդի ցանկության դեպքում հետազոտությունները (գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա) կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Առավել ցանկալի է և ցուցված, որ հիվանդները 45 տարեկանից բարձր հետազոտվեն (գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա), որը հնարավորություն է տալիս վաղ ժամանակում հայտնաբերել ուռուցքները և պոլիպները: Պոլիպները հայտնաբերելու ժամանակ կատարվում է պոլիպէկտոմիա էնդոսկոպիկ եղանակով, որը հնարավորություն է տալիս հիվանդներին խուսափել հետագա բարդություններից:

Կարևոր ենք համարում նշել օզոնոթերապիայի բուժիչ դերը ստամոքս -աղիքային հիվանդությունների դեպքում, մասնավորապես, գաստրիտների ժամանակ դեղորայքային բուժմանը համատեղ  օզոնոթերապիայի  կիրառումը բուժման ընթացքը դարձնում է առավել արդյունավետ