«Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են մակերեսային և խորանիստ երակների բոլոր պաթոլոգիաների ախտորոշում և բուժում՝ միջազգային արդի ուղեցույցներին համապատասխան:
Մեր կենտրոնը յուրահատուկ է նաև խորանիստ երակների սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման առումով: Այսպես, խորանիստ երակների սուր թրոմբոզների դեպքում իրականացնում ենք կաթետերային թրոմբոլիզ, որը հնարավորություն է տալիս 24-48 ժամվա ընթացքում ամբողջությամբ ձերբազատվել այդ վտանգավոր վիճակից: Հետթրոմբային հիվանդության դեպքում, որը հաճախ ուղեկցվում է հաշմանդամությամբ, մենք կատարում ենք խորանիստ երակների բալոնային դիլատացիա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ստենտավորում: Դրանք կատարվում են առանց կտրվածքների և տեղային անզգայացման ազդեցության տակ, պացիենտները մեկ ժամ անց վերադառնում են առօրյա կյանքին:
Վիրահատություններն իրականացնում է անոթային վիրաբույժ, բ.գ.թ., ԵՊԲՀ դասախոս Արամ Խաչատրյանը: «Նորմեդ» բժշկական կենտրոնում լազերային կոագուլյացիայի մեթոդը ներդրվել է գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար մասնագետ Փիթըր Դրագիչի ղեկավարությամբ: Հետագա վերապատրաստումները բժիշկ Արամ Խաչատրյանը անցել է Գերմանիայում:
Խորանիստ երակների առաջին վիրահատությունները իրականացվել են այս ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ՌԴ առաջատար մասնագետ Իգոր Սոնկինի ղեկավարությամբ: Հետագա վերապատրաստումները բժիշկ Արամ Խաչատրյանը անցել է Սանկտ-Պետերբուրգում: